Եվրամիությունն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, և ավելի ու ավելի շատ տեղեկություններ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան` քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունները: Եվրամիությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել էր Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ: