«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», - հայտարարել է Սամվել Կարապետյանը։