Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 85034 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1272 (+29) դեպք, մահվան ևս 354 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 28548 անձ: Ապաքինվել է 53257 անձ: