Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր Ժնևում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին:
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», - ասել է աղբյուրը: