Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նշվում է, որ կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։