Ուրուգվայի նախկին նախագահներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին

16:26     29 հոկտեմբերի, 2020

Ուրուգվայի նախկին նախագահներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին։ 

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները։

Ուրուգվայի Արևելյան Հանրպետության նախագահներ

▪️ԽՈւԼԻՈ ՄԱՐԻԱ ՍԱՆԳԻՆԵՏՏԻ 1985-1990 և 1995-2000 թթ

▪️ԼՈՒԻՍ ԱԼԲԵՐՏՈ ԼԱԿԱԺԵ ԷՌԵՐԱ 1990-1995 թթ

▪️ՏԱԲԱՐԵ ՎԱՍԿԵՍ 2005-2010, 2015-2020թթ

▪️ԽՈՍԵ ՄՈՒԽԻԿԱ 2010-1015թթ»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն։

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների...

Posted by Embajada de Armenia en Argentina, Uruguay, Chile, Perú y Paraguay on Wednesday, October 28, 2020


© armedia.am