Ֆրանսիայի ողջ տարածքում ուժի մեջ է մտել Vigipirate հակաահաբեկչական պլանը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կառավարության պատասխանը կլինի կոշտ, անողոք եւ անհապաղ: Ես արդեն որոշում եմ կայացրել երկրի ողջ տարածքում Vigipirate հակաահաբեկչական ծրագրի սահմանման մասին»,-ասել է Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Նա նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի ուրբաթ առավոտյան:
Հինգշաբթի առավոտյան Նիսում Նոտր Դամ եկեղեցու մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: 3 մարդ է զոհվել, հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ հարձակում գործած անձը կնոջ է գլխատել: Ձերբակալության ժամանակ հարձակում գործած անձը վիրավորում է ստացել:
Ավելի ուշ Ավինյոնում զինված անձը հարձակվել է ոստիկանների վրա։
Հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի սպանությունից հետո իշխանությունները չեն հայտնել այդ ծրագրի սահմանման մասին: