ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի ժամանակ։
«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մարդկանց մահերին, նստել բանակցային սեղանի շուրջ և Մինսկի խմբի և համանախագահներ Ռուսասատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից՝ Մինսկի խմբի մյուս անդամների, այնքան շատ երկրներ են այնտեղ, ներառյալ՝ Թուրքիան, մի շարք եվրոպական երկրներ, նրանց մշակած առաջարկների, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս և շահերի բալանս գտնել։ Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը։