Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: Դեսպանատունը դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ԱՄՆ քաղաքացիներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ՝
Տավուշի մարզ. Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահման,
Գեղարքունիքի մարզ. Սևանա լճից արևելք և հարավ և M10 մայրուղուց արևելք,
Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, փոխանցում է news.am-ը: