Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 87432 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1300 (+28) դեպք, մահվան ևս 358 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 31458 անձ: Ապաքինվել է 54316 անձ: