Ռուսաստանի ԱԳՆ-ից չեն հերքում Սիրիայից և Լիբիայից վարձկանների երկիր թափանցելու վտանգը, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող մարտերին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլոգ Սիրոմոլոտովը, փոխանցում է News.am-ը։
«Անկասկած, չի կարելի նման վտանգը հերքել»,- նշել է նա։ Սիրոմոլոտովի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում, կարևոր է աշխատել քայլ առաջ։ «Ռուսական իրավապահ մարմինները իրավիճակին անչափ ուշադիր են հետևում և ինչպես ասում են՝ «ձեռքը զարկերակի վրա են պահում»»,- ամփոփել է Սիրոմոլոտովը։