Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նրան կասկածում են, որ նա Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա հարձակումից մեկ օր առաջ շփվել է ահաբեկչություն իրականացրածի հետ: Ձերբակալվածի ինքնության մասին այլ տեղեկատվություն չեն հայտնում: