Հոկտեմբերի 29-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծիքներ են փոխանակել ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ այսօր կայանալիք հանդիպման նախաշեմին: Նախարարների բանակցությունները կընթանան մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Նախօրեին կայացել է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ այսօր ծրագրված է հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով որ միջոցառումը փակ կլինի մամուլի համար:
Աղբյուրի խոսքով՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք քննարկումների արդյունքներով հայտարարություն կարվի, թե՝ ոչ: