Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հնարավոր է կարգավորել տարածաշրջանային մակարդակով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային բնույթ ունի, ուստի՝ այս մոտեցման և տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ կարող ենք պայքարել այս ճգնաժամի դեմ և դիմակայել դրան»,- նշել է Արաքչին:
Նախօրեին տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Արաքչին Մոսկվայում ղարաբաղյան թեմայով բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, Երևանում և Բաքվում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նախատեսվում է նրա այցն Անկարա։