Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

21:04     30 հոկտեմբերի, 2020

Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ, փոանցում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ  փլուզված շինությունների թվում է եղել նաև Բալկանների ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը փլուզվել է մասնակի:

հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:


© armedia.am