Կապան քաղաքի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է News.am-ը:
«Կապանի ուղղությամբ եղել են մարտական գործողություններ, Ադրբեջանի կողմից կրակ է արձակվել այս ուղղությամբ և կան կոնկրետ հետևանքներ»,- ասել է նա։