ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.
Հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին և համատեղ:
Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Համանախագահները մեկ անգամ ևս կոչ արեցին կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը `համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են Փարիզում հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին:
Առանց հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, ներառյալ.
Կողմերը մտքերի բաց և առարկայական (սուբստանտիվ) փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: