Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։
Կընտրվի 150 պատգամավոր՝ 120-ը համամասնական, 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Պայքարին մասնակցում է 48 կուսակցություն և 2 դաշինք:
2017թ-ից Վրաստանն անցել է խորհրդարանական կառավարման ձևին։ Նվազեցվել է անցողիկ շեմը՝ 1 տոկոս կուսակցությունների համար, իսկ քաղաքական դաշինքների համար՝ կախված դրանց մեջ մտնող կուսակցությունների թվից։