ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշում է ընդունել դիմել ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար: Այս մասին Սնոուդենը գրել է Twitter-ում:
«Մեր ծնողներից երկար տարիներ բաժանվելուց հետո ես ու կինս մեր որդուց բաժանվելու ամենափոքր ցանկություն իսկ չունենք: Ահա թե ինչու համավարակի և սահմանների փակման այս ժամանակաշրջանում մենք դիմում կներկայացնենք ամերիկա-ռուսական երկքաղաքացիություն ստանալու համար»,- գրել է նա:
Դրա հետ մեկտեղ Սնոուդենը նշել է, որ ինքն ու կինը կմնան ամերիկացիներ և որդուն կդաստիարակեն ամերիկյան արժեքների ոգով, մասնավորապես, մտքի և խոսքի ազատության արժեքներով: Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, թե երբ կկարողանա վերադառնալ ԱՄՆ, որպեսզի վերամիավորվի ընտանիքի հետ:
Ավելի վաղ փաստաբան Անատոլի Կուչերենան, որը Սնոուդենի շահերն է ներկայացնում ՌԴ-ում, պատմել է, որ դեկտեմբերի վերջին ծնվելու է Սնոուդենի և նրա կնոջ երեխան, ըստ ծննդավայրի նա կստանա Ռուսաստանի քաղաքացիություն: