Իրանի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 2-ին սկսել եn Սպահան կենտրոնական նահանգում «Երկնային պաշտպաններ» զորավարժությունների իններորդ մանևրի հիմնական փուլը, փոխանցում է Aysor-ը՝ հղվելով IRNA պետական լրատվական գործակալությանը:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ֆարհադ Գուդարզին հայտնել է, որ Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժությունների 9-րդ փուլի երկօրյա մասը նպատակ ունի «փորձարկել թշնամիներին դիմակայելու համար ժամանակակից միջոցները»: