«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը, ես եմ Արցախը»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառմամբ լուսանկար է հրապարակել հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, փոխանցում է Panorama.am-ը։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով էին հանդես եկել նաև հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։