Ընդդիմադիր թեկնածու, նախկին վարչապետ Մայա Սանդուն առաջ է անցել գործող նախագահ Իգոր Դոդոնից Մոլդովայի նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Սանդուն հավաքել է 36,16, իսկ Դոդոնը՝ 32,61 տոկոս ձայն։
ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների 100 տոկոսը, արդյունքները հրապարակվել են պաշտոնական կայքում։
Մասնակցությունը կազմել է 42,76 տոկոս, ընտրությունները կայացած են ճանաչվել։ Երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 15-ին, Սանդուն և Դոդոնը կմրցեն նախագահի պաշտոնի համար։