Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը ռազմաճակատում գերեվարել են օտարերկրյա երկու ահաբեկիչ գրոհայինի: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստի տակ: Նրանք ահաբեկչության պետություն-հովանավորներն են: Այս մասին Twitter- ում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Նա շեշտել է, որ հարկավոր է ճանաչել Արցախը, իսկ այն պաշտպանելու համար դեսպան Ներսեսյանը կոչ է արել կիսվել սիրիացի երկրորդ ահաբեկչի հարցաքննության տեսանյութով, որում նա խոստովանում է, որ կռվել է ամսական 2000 ԱՄՆ դոլարի դիմաց, և նրան նաև խոստացել են հավելյալ պարգևավճար յուրաքանչյուր գլխատված «Քաֆիրի» համար: