ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է վրացի իր գործընկեր Գեորգի Գախարիային շաբաթ տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններում իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել Է Վրաստանի կառավարության վարչակազմը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան: Նիկոլ Փաշինյանն ու Գեորգի Գախարիան հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը կարևորել են երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները»,- նշված է հայտարարությունում: