Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:
Դեպքը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտ, որտեղ այս պահին այնտեղ են գտնվում ոստիկանության ջոկատները: Ականատեսները հաղորդել են հրաձգության մասին ժամը 20:00-ից անմիջապես հետո (Երևանի ժամանակով 22:00-ին): ԶԼՄ-ները հայտնում են հարակից փողոցում գտնվող սինագոգի վրա հարձակման մասին:
Կան վիրավորներ, այդ թվում ոստիկաններից մեկը: Չի բացառվում, որ զոհերի և վիրավորների թիվը կմեծանա: Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:
Հարձակվողն ինքն իրեն պայթեցրել է, սակայն մյուս հանցագործները փախուստի են դիմել:
Ավելի ուշ հաղորդվեց Վիեննայի այլ հատվածներում ևս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին: