ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական կողմին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի առաջարկին:
«Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որը նրանք օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - ասել է Փաշինյանը: