Թուրքական արժույթի փոխարժեքը երեքշաբթի արժեզրկվել է մինչև 8,49 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնից՝ 8,34, որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով Bloomberg գործակալությանը։
Գործակալությունն ավելի վաղ Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապում էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։ Թուրքական կողմին Ադրբեջանի հետ կապում են սերտ հարաբերությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բաքվին աջակցելու մասին։