Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար, հայտնում է Արցախի Հանրապետության Ոստիկանությունը:
Ինչպես տեղեկացրին Արցախի ոստիկանությունից, պարգևներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գևորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին: