ՀՀ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է արել Սփյուռքում բոլոր նախաձեռնություններն իրականացնել դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
«Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Այդպես ավելի համակարգված է լինելու»,- գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում: