Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո կհամագործակցի Պեկինի հետ և կպահպանի փոխադարձ հարգանքի սկզբունքները: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը, նոր նախագահը կընդառաջեն Չինաստանին, կպահպանեն չառճակատվելու, փոխադարձ հարգանքի, փախշահավետ համագործակցության սկզբունքները… Մեզ հարկավոր Է համագործակցություն, մենք մեծ տարածություն ունենք համագործակցության համար, մենք տարաձայնություններ ունենք, բայց դրանք պետք Է կարգավորել և վերահսկել, աջակցել այն բանին, որպեսզի չին-ամերիկյան հարաբերությունները զարգանան ճիշտ ուղղությամբ»,-ճեպազրույցում հայտարարել Է Լյու Յույչենը:
Նա նաև հույս Է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն հաջողությամբ, հավելելով, որ ձայների հաշվումը դեռևս շարունակվում Է:
«Մեր դիրքորոշումը չին-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ հստակ Է և հետևողական: Մենք կարծում ենք, որ, չնայած առկա որոշակի հակասություններին ու տարաձայնություններին, մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ»,-հավելել Է չին դիվանագետը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են երկրի նախագահի ընտրությունները. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը: Քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում դեռ հայտնի չեն:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը լույս նոյեմբերի 4-ի գիշերը հայտարարել Է իր հաղթանակի մասին և դեմոկրատներին մեղադրել «ընտրությունները գողանալու» մեջ: Գործող նախագահի նախընտրական շտաբը մտադիր Է պահանջել ձայների վերահաշվարկ: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան առաջատար հեռուստաալիքների տվյալներով, առաջատարը դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենն Է, վերջնական հաղթանակի համար նրան հարկավոր Է ստանալ վեց քվեատուի ձայն: