Սիրիայի ամբողջ տարածքը նոյեմբերի 6-ին առանց էլեկտրականության է մնացել վթարի պատճառով: Այս մասին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության էլեկտրաէներգիայի նախարարությունը՝ հստակեցնելով, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերսկսվի աստիճանաբար:
«Սիրիայում էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել է էլեկտրագծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով»,- Ikhbariya պետական հեռուստաալիքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ»,-հաղորդել է նախարարությունը:
Հաղորդագրության մեջ չի նշվում վթարի պատճառները: