Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտը պատկերող կադրեր:
Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից: Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: