Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության մասին ստույգ տվյալներ է ստացել այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից:
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր և Միջին Արևելքում գործընկեր ծառայություններից», - ասել է Նարիշկինը: