Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ջո Բայդենին անվանել է «ընտրված նախագահ» այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Ջո Բայդենը առաջ է անցել Դոնալդ Թրամփից նաև Փենսիլվանիա նահանգու, փոխանցում է NDTV-ին:
«Նորընտիր նախագահ Բայդենը ղեկավարելու հզոր մանդատ ունի: Սա ուրախ օր է մեր երկրի համար: Ջո Բայդենը միավորող ուժ է, քանի որ նա վճռական է մարդկանց միավորել», - ասել է Փելոսին լրագրողների հետ հանդիպմանը: