Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է «մաքուր հաղթանակի» մասին և ուղերձով է հանդես եկել, հայտնում է INTERFAX-ը։
«Այս պետության ժողովուրդն ասել է իր խոսքը: Նա մեզ հաղթանակ է տվել: Համոզիչ հաղթանակ: Այս ընտրությունների ժամանակ տրվել են ամենամեծ թվով ձայները»,- ասել է Բայդենը:
«Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե բաժանել: Որը չի տեսնում կարմիր և կապույտ նահանգներ, այլ տեսնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջո Բայդենը:
Նա նաև դիմել է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին:
«Հասկանում եմ ձեր հուսահատությունն այս շաբաթ: Սակայն այժմ եկեք միմյանց հնարավորություն տանք: Ժամանակն է մի կողմ դնել կոշտ հռետորությունը, նվազեցնել աստիճանը… Առաջընթացի հասնելու համար մեզ պետք է դադարել վերաբերվել մեր ընդդիմադիրներին՝ որպես թշնամիների: Նրանք թշնամիներ չեն, նրանք ամերիկացիների են»,- հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով երկրի երկու կուսակցություններին կողմնակիցներին միավորվել:
«Մեր աշխատանքը կսկսվի COVID-ի նկատմամբ հսկողության հաստատումից»,-նշել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ ամերիկացիները չեն կարող հաղթահարել կարևոր բոլոր խնդիրները, քանի դեռ կորոնավիրուսը չի վերահսկվում: