Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին «հեթ-տրիկը» «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին:
«Իմ ազգի համար, իմ «Ռոմա»-ի համար»,- ֆեյսբուքյան իր էջերում գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ այսօր կայացած «Ջենոա»-«Ռոմա» խաղում Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփել է առաջին խաղակեսի ավելացված րոպեին։