Հակառակորդը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը, հայտնում են Արցախի Հանրապետության արտակագ իրավիճակների պետական ծառայությունից։
Հակառակորդը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։