ԱՄԷ-ի հայ համայնքը համազգային դրամահավաքին նվիրաբերել է հերթական 131 790 ԱՄՆ դոլար գումարը. Արշամյան
Այսօր Հիմնադրամ էր այցելել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ տեղեկացնելով, որ դեսպանը փոխանցել է ԱՄԷ-ում հայ համայնքի կողմից համազգային դրամահավաքին նվիրաբերած հերթական 131 790 ԱՄՆ դոլար գումարը։