Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 108687 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1609 (+29) դեպք, մահվան ևս 412 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 39831 անձ: Ապաքինվել է 66835 անձ: