Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Լավրովն ու Չավուշօղլուն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ հեռախոսազրույց են ունեցել

12:42     10 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ երկրի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, լուրը հաստատել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:


© armedia.am