Թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել: Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,- գրել է նա: