Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Շնորհակալություն եմ հատնում ֆասիլիտատորներին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին համագործակցության նոր փուլ ենք մտնում»,- գրել է Վրաստանի նախագահը: