Այս պահին իրավիճակն Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում։ Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը», - ասել է նախարարը։
Նա նշել է, որ տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակարտ, որից հետո արդեն խաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով։