Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ալիևի ու Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում, Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունները և կորոնավիրուսի դեմ պայքարը, փոխանցում է Aysor.am-ը:
«Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ արձանագրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների էության մասին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել է Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար», - հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում ընդգծվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության գալու կարևորությունը, որը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ՝ հայտարարության մեջ նշված միջոցառումների իրականացման համատեքստում», - ասվում է հաղորդագրության մեջ: