Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1861 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 110687 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1636 (+27) դեպք, մահվան ևս 419 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 40157 անձ: Ապաքինվել է 68336 անձ: