Ռուսաստանի խաղաղապահների գործառույթները Լեռնային Ղարաբաղում, ներառյալ նրանց մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է հստակեցվեն։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խոսքը խաղաղապահ զորակազմի մասին է: Իհարկե, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին երկու նախագահների և վարչապետի համատեղ հայտարարությունում», - ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ խոսք չկա տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պաշտպանության մասին:
«Եվ այստեղ ես չեմ կարող ասել՝ դա իրենց պարտականությունների մաս կլինի՞, թե՞ ոչ», - ասել է Պեսկովը: