Վրաստանը, Բաքվի և Երևանի խնդրանքով, թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է Газета.ru-ն:
Նրա խոսքերով, վրացական կողմը նախկինում պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության գործընթացի իրականացմանը:
«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, բացառության կարգով, Վրաստանը թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը ռուսական ռազմական խաղաղապահ զորախումբը դիմակայության գոտի տեղափոխելու համար», - ասել է Աբաշիձեն: