ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Փաշինյանի կողմից նամակ ուղղելու մասին տեղեկությունները:
«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել, այն կեղծ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը: