Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել, հայտնում են Ռուսաստանի ՊՆ-ից, փոխանցում է Panorama.am-ը, հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունները և ռուսական խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադարձի համար։
«Ռուս խաղաղապահների ներկայությունը կայունություն կապահովի ճգնաժամային տարածաշրջանում, կկանգնեցնի փախստականների հոսքերը, կնպաստի նրանց վերադարձին բնակության վայրեր»,- ասել է նախարարը։