Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել հայ զորապետերի հետ ու քննարկել առաքելության մանրամասները, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի շտաբում ունեցած աղբյուրին հղումով։
«Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ», - ասել է աղբյուրը։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների ու դիտակետերի տեղակայման տարբեր ասպեկտները, այդ թվում նաև անվտանգության ապահովման հարցերը։
Աղբյուրի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։